Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից, հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները։
Դեսպանությունից հայտնել են, որ նախատեսվում է առաջիկայում ավելացնել մատակարարումների ծավալները։
Հաջողությամբ ավարտվել են նաև հայկական ձկնարտադրանքը վրացական շուկայում իրացնելու շուրջ բանակցությունները։ Արդյունքում հայկական բարձրորակ ձկնարտադրանքը ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը շարունակելու է աշխատանքները՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և հայաստանյան արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանը։









