Արցախի թեմի Թեմական խորհուրդը դատապարտում է Վատիկանի հակահայկական գիտաժողովը։ Այս մասին ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմանական խորհրդի ատենապետ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որը մեծ աղմուկ է բարձրացրել հայագետների, պատմագետների և, առհասարակ, մտահոգ հանրության շրջանում։ Գիտաժողովի ժամանակ աղվանական են ներկայացվել հատկապես հայկական հուշարձանները, եկեղեցիները, վանական համալիրները, այդ թվում՝ Ամարասը, Գանաձասարը, Դադիվանքը և այլն։
«Վատիկանում տեղի ունեցողից, կարծում եմ, համապատասխան կառույցները պետք է հետևություն անեն։ Փաստացի, այդ գիտաժողովը Ադրբեջանի հիբրիդային պատերազմի երևույթներից մեկն է, երբ ցանկանում են միջազգային գիտական հանրույթն օգտագործել իրենց հակահայկական քաղաքականության մեջ»,- ասել է Հովհաննիսյանը։









