Foto

«Ժառանգություն»-ը համապետական խորհրդի նիստ է հրավիրել. քննարկել են Հայաստանի գոյութենական ճգնաժամը

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական խորհրդի լիագումար նիստ էր հրավիրել: Նիստին մասնակցում էին երկրի տարբեր մարզերից ժամանած վաթսուն պատվիրակներ՝ քննարկելու հայաստանյան, տարածաշրջանային, միջազգային եւ ռազմավարական արդի զարգացումները՝ հայտնում են կուսակցությունից։

«Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր եւ քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի համադրմամբ անցկացված նիստում խորհուրդը քննարկել է Հայաստանի գոյութենական ճգնաժամը եւ որոշել է կուսակցության ընթացիկ տարվա հայեցակարգային եւ գործառնական ճանապարհային քարտեզը: