Foto

Ընտանիք կա, որ մայրը միայնակ է, տան բոլոր տղամարդիկ զոհվել են․ Արցախում բենզինի պահեստի պայթյունից զոհվածների ընտանիքի անդամներն Ազատության հրապարակում են

Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների կանայք, ընտանիքի անդամներն այսօր Ազատության հրապարակում էին՝ հանդիպելու ավելի քան մեկ շաբաթ Ազատության հրապարակում նստացույց իրականացնող արցախցիներին։ Լիլիթ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ  այսօր հիմնականում քննարկել են պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքների սոցիալական հարցերը, թե ինչ խնդիրների առջև են կանգնած։ 

«Ինչ-որ չափով և՛ խնդրանքի ձևով, և՛ պահանջում ենք, որ այդ ընտանիքների կենցաղային հարցերը հոգալու համար ինչ-որ կարգավիճակ շնորհվի այդ ընտանիքներին, որովհետև այդ պահին այդ ընտանիքները սոցիալակն ծանր կարգավիճակում են, նույնիսկ հիմա գումար չունեն՝ լույսի վարձը վճարելու համար, կան ընտանիքներ, որոնք երեքից ավելի զոհեր ունեն, կան ընտանիքներ, որտեղ մայրը միայնակ է, բոլոր տղամարդիկ զոհվել են»,- նշեց Ավանեսյանը՝ հորդորելով և խնդրելով, որ այսօրվա իշխանությունները կարգավիճակ տան այդ ընտանիքներին, որից կախված է նրաց հետագա ապրելը։