Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը չի հանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում, սակայն շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ և չի բացառում Մոսկվա մեկնելը։
«Իհարկե ես շարունակում եմ աշխատել Ռուսաստանի հետ, բայց Սերգեյ Լավրովի հետ այս ֆորումի շրջանակում չեմ հանդիպի, ես անմիջապես մեկնում եմ օդանավակայան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիվանագետի խոսքերն է փոխանցում «Ռիա նովոստի» գործակալությունը: