Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը հենց նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում տեղի ունեցող պանելային քննարկման ժամանակ։
Նա նշել է, որ Երևանի դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելն է՝ կարգավորելով հարաբերությունները Բաքվի հետ, և եկել է ժամանակը Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու ու խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթիվն ու վայրը որոշելու համար։