Foto

ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկվելու է միայն միջուկային դոսյեն. Իրանի ԱԳՆ

Օմանում՝ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն անուղղակի բանակցություններում քննարկելու են միայն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ Օմանում ընթանում է Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների խորհրդակցությունների առաջին փուլը։

Հիմնական բանակցողներն են Իրանի արտգործնախարարը և ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Իրանական կողմը հայտնել է, որ բանակցություններն անցկացվում են Օմանի միջնորդությամբ։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը նշել է, որ այս շփումները կարելի է որակել որպես հանդիպում, այլ ոչ թե բանակցություններ։