Foto

ԵԱՀԿ-ի նոր «կեղծ խաղաղապահությունը» Ուկրաինայում անընդունելի է․ ՌԴ ԱԳՆ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նոր «կեղծ խաղաղապահությունը» Ուկրաինայում անընդունելի է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«ԵԱՀԿ աշխատակիցները պետք է վերահսկեին մինսկյան համաձայնագրերի կատարումը, բայց իրականում նրանք աշխատում էին հակամարտող կողմերից մեկի օգտին՝ կեղծելով հաղորդումները հօգուտ Կիևի և հետախուզական գործողություններ իրականացնելով Դոնեցկի և Լուգանսկի դեմ»,- ասել է դիվանագետը։

Պոլիշչուկը հավելել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ներկայումս շարունակում են բանակցությունները երաշխիքային ուժերի ձևավորման շուրջ։ Ըստ վարչության պետի՝ նման նախաձեռնությունը արտաքին միջամտություն է, ինչը նույնպես անընդունելի է։

Դիվանագետն ընդգծել է, որ խաղաղապահները կարող են հայտնվել Ուկրաինայում միայն հակամարտության խաղաղ կարգավորումից կամ հրադադարի հաստատումից հետո։

աղբյուրը՝ lurer.com