Foto

Չինաստանը Թրամփին մեղադրել է «բուլինգի» կիրառման մեջ

Չինաստանի ժողովուրդը չպետք է զրկվի «զարգանալու իր օրինական իրավունքից» երկրի ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակին։


Արձագանքելով ԱՄՆ-ի կողմից 104% մաքսատուրքերի՝ ուժի մեջ մտնելուն, գերատեսչության խոսնակ Լին Ջիանն ԱՄՆ-ին մեղադրել է «բուլինգի գործելակերպ» կիրառելու մեջ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ արել «ցուցաբերել հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխադարձության վերաբերմունք»՝ ստեղծված տարաձայնությունները երկխոսության միջոցով լուծելու համար։

Ըստ պաշտոնյայի՝ եթե Թրամփը պնդում է, որ առևտրային պատերազմ հրահրվի, ապա «Չինաստանը ստիպված կլինի պայքարել մինչև վերջ»։

Ապրիլի 9-ին ԱՄՆ-ի 60 խոշորագույն առևտրային գործընկերների համար ուժի մեջ են մտել Թրամփի սահմանած բարձր մաքսատուրքերը։

Չինական ապրանքների համար սահմանվել են 104% մաքսատուրքեր։ Տուրքերի թիվը կրկնապատկվել է նախագահ Թրամփի կողմից այն բանից հետո, երբ Պեկինը հրաժարվել է հետ կանգնել պատասխան միջոցներ ձեռնարկելու իր սպառնալիքներից։

168.am