Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, մենք ակտիվորեն աշխատում ենք դրա դեմ: Ինչպես փոխանցում է The Jerusalem Post-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, դա սպառնում է Իսրայելի անվտանգությանը։ Մենք դեմ ենք դրան և ակտիվորեն աշխատում ենք դրա դեմ։ Ես այդ մասին ասացի նախագահ Թրամփին, որը և՛ իմ ընկերն է, և՛ Էրդողանի ընկերը», - հավելել է նա։
Ավելի վաղ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել լուծելու Թուրքիայի և Իսրայելի միջև տարաձայնությունները։