Foto

Բաքվի դատարանում հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Ապրիլի 7-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։ 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հարցաքննվել է Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաբայանն ասել է, թե իբր ինքը, ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և նախկին պետնախարար Ռուբեն  Վարդանյանը «դեմ են եղել հայ բնակիչների ինտեգրմանն Ադրբեջանին»։


«Ոչ մի պաշտոնյա չի տեսել նման ինտեգրման հեռանկար»,- իբր ասել է նա։

աղբյուրը՝ lurer.com