Foto

Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների բացումն ավելի քան երբևէ կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան. Ֆոն դեր Լեյեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում ասել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի իրար, ինչպես երբեք, հայտնում է АПА-ն։


Ֆոն դեր Լեյենն ասել է, որ միջանցքը կարևոր դեր կխաղա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:


«Գնալով ավելի մասնատված աշխարհում Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը կամրապնդի կապերը ձեր երկրների (Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների) և Եվրոպայի միջև: Բայց ենթակառուցվածքները դեռ ամեն ինչ չեն», - ասաց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Նա նաև ընդգծել է այս միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարևորությունը. «Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները»:


Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հարցին։

Նրա խոսքով, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը 30 տարի հետո կարող է արմատապես փոխել իրավիճակը. «Սա ավելի քան երբևէ կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան»։

աղբյուրը ՝ news.am