Foto

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ տեղադրվել են անվտանգային սյուներ

Այսօր ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ են կատարվել Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի 182-րդ կմ-ում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ։ Տեղադրվել են անվտանգային սյուներ։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Անվտանգության բարելավման աշխատանքները կատարվել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։ Դրանք իրականացվում են վթարավտանգ հատվածներում՝ նպատակ ունենալով ապահովել անխափան երթևեկություն։

Նման միջոցառումներ են ձեռնարկվել Սյունիքի մարզի այլ տարածաշրջաններում նույնպես։