«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ մարտի 30-ին Փարաքար համայնքում ՔՊ-ի խայտառակ պարտությունից հետո որոշ պաշտոնյաների գլխին սև ամպեր են կուտակվել:
ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներելու այն պարտությունը, որի գլխավոր մեղավորներին համարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:
Փաստորեն, առանց Փաշինյանի ուղիղ մասնակցության ՔՊ-ականների մոտ ոչինչ չի ստացվում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 01․ 04․ 25 թ համարում։









