Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկուշաբթի ժամը 15:54 UTC (Մոսկվայի ժամանակով 18:54-ին) Ինդոնեզիայի Վայնապու քաղաքից 142 կիլոմետր հարավ-արևմուտք՝ մոտ 48 հազար մարդ բնակչությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 28 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։