Foto

Հրաժարվելով ՀԱՊԿ-ի ֆինասավորումից՝ Երևանը ցանկանում է շահել Արևմուտքի բարեհաճությունը. ՌԴ Պետդումայի պաշտոնյա

ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը նպաստելու Երևանի մերժումը հաստատում է, որ Հայաստանն անում է հնարավոր ամեն ինչ Արևմուտքի բարեհաճությունը շահելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի  փոխանցմամբ, ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը :

«Երևանն անում է հնարավոր ամեն ինչ Արևմուտքի բարեհաճությունը շահելու համար. Հայաստանի խորհրդարանը նույնիսկ պաշտոնական որոշում է կայացրել անդամակցել ԵՄ-ին»,- ասել է Ժուրավլևը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի ֆինանսավորման փաստաթղթի ստորագրումից հրաժարվելու Երևանի որոշումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ից նշել են, որ «Հայկական կողմը պաշտոնապես ծանուցել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ է մնում «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշման ստորագրումից և, համապատասխանաբար, կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»: