Foto

Լավագույն սցենարը կլիներ, որ Գյումրիից սկսվեր համապետական շարժումը, 2026-ին թողնել պետք չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

Լավագույն սցենարը կլիներ, որ Գյումրիից սկսվեր համապետական շարժումը, 2026-ին թողնել պետք չէ։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Գյումրիի ընտրություններն ազդակ ու արձագանք էր Հայաստանի հանրությանը, որ իշխանությունը կորցրել է վստահությունը։ Միանշանակ կարող ենք ասել, որ իշխանությունը Գյումրիում պարտվեց։

Եթե Երևանում առաջնորդվում էին արբանյակ ուժերին դաշտ բերելու մոտեցումներով, Գյումրիում մարդիկ մերժեցին հնարավոր արբանյակներին, որոնք կարող էին աջակցել ՔՊ-ին, ինչպես եղավ Երևանում»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․