Այս պահին Ազատության հրապարակում տեղի է ունենում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի առաջին հանրային քննարկումը` բնակարանային ծրագրի վերաբերյալ:
Ոլորտի փորձագետ Արմեն Մանգասարյանը ներկայացնում է գործող ծրագրի հիմնախնդիրներն ու հնարավոր լուծումները:
Հիշեցնեք, որ շաբաթ օրն Ազատության հրապարակում արցախցիները մեծ հանրահավաք էին անցկացրել՝ իրենց իրավունքերի պաշտպանության պահանջով: Հաջորդ ակցիան տեղի էր ունեցել Կառավարական ամառանոցի դիմաց, իսկ այնուհետև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարաության դիմաց: