Foto

Ցեղասպանությունն իրենց համար ակտուալ չէ, բայց վարչապետը մեր հիշողությունն ու պատմությունը չի կարող վերացնել․Աբրահամյան

   

    Խոսելով Գյումրու ընտրությունների մասին՝ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը  նշեց, որ կրկին բացակայում էր  միասնականությունը։


«Իմ կարծիքն այն է, որ  շատ կուզեմ բոլորը միանան։ Չմիացողների խիղճն իրենց հանգիստ չի տալու, քանի որ այսօր շատ կարեւոր է, եթե մենք սկզբից չարեցինք, ապա գոնե հիմա միասնական լինենք այդ փոքր հաղթանակի հարցում։ Մեր երկիրը բաժանված է սև ու սպիտակի,իսկ ո՞վ է բաժանել․․․վարչապետը։ Ես բերել եմ գրքեր Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի մասին։ Իրանց համար ցեղասպանությունն ակտուալ չէ, բայց մեզ համար ակտուալ է։ Ամենակարեւորը պատմությունն է»,– նշել է Աբրահամյանը։


Նրա խոսքով՝ վարչապետը մեր հիշողությունն ու պատմությունը չի կարող վերացնել, դա մեր մեջ մնալու է։ Կլինի միշտ մեկը, ով այդ ամենի մասին կխոսի։


Արա Աբրահամյանը ներկայացրեց գրքեր, որտեղ արխիվային փաստաթղթեր են պատմությունից վերցված։