Մարտի 27-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգի առաջին կետը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի թափուր պաշտոնի համալրումն էր: Հայտնում են ՀՖՖ-ից։
ՀՖՖ Գործադիր կոﬕտեի կազմում առաջացած թափուր պաշտոնը ՀՖՖ Գործկոմի անդամների քվեարկության արդյունքում կզբաղեցնի «Նոա» ՖԱ Զարգացման տնօրեն Աննա Օհանյանը: Համաձայն ՀՖՖ Կանոնադրության 37-րդ հոդվածի 5-րդ կետի՝ Աննա Օհանյանը կզբաղեցնի այդ պաշտոնը ﬕնչև ՀՖՖ հաջորդ հերթական Ժողովը, որտեղ տվյալ պաշտոնում կընտրվի փոխարինող` պաշտոնավարման ﬓացյալ ժամկետով։
Այնուհետև ՀՖՖ Գործադիր կոմիտեն իր միաձայն աջակցությունը հայտնեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի առաջիկա ընտրություններում:
Նիստի վերջում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները քննարկումից հետո հաստատեցին ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի ընտրություններում ՀՖՖ պատվիրակության կողմից ընտրվելիք թեկնածուների անունները: