Foto

Շղթայական ավտովթար․ կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 45-ամյա Արթուր Հ․-ի վարած «SANY» մակնիշի բեռնատարը, 37-ամյա Մանուկ Բ․-ի վարած «BMW X6» մակնիշի, 31-ամյա Արսեն Բ․-ի վարած «Chevrolet Camaro» մակնիշի և 32-ամյա Նազենի Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքերով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։