«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը գրել է․
Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները Ազգային ժողովում աչքի են ընկնում աննախադեպ ջղաձգությամբ և հիստերիկ բնույթով։ Նրա կտրուկ և անտրամաբանական արձագանքները վկայում են ոչ միայն ներքին լարվածության, այլև խորացող քաղաքական ճգնաժամի մասին։ Իշխանությունը գիտի, որ հասարակական վստահությունը էքսպոնեցիալ արագությամբ նվազում է, իսկ առաջիկա Գյումրիի ընտրությունները կարող են դառնալ դրա վառ արտացոլումը։
Ազգային ժողովի ամբիոնից հնչող վիրավորանքներն ու
էմոցիոնալ պոռթկումները ոչ թե ուժի, այլ թուլության նշան են։ Դրանք ցույց են տալիս, որ Նիկոլը արդեն չի կարողանում վերահսկել իրավիճակը և ստիպված է դիմել հրապարակային հիստերիայի՝ իր աջակիցների մոտ վստահության պահպանման համար։
Կարճ ասած, Գյումրիի ընտրություններով ազդարարվելու է Նիկոլի վերջի սկիզբը...