Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին:
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ներդրած ջանքերի համար՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։
Դեսպան Աննա Մարիա Շիկոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և բարձր գնահատել դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում Հայաստանի պետական մարմինների կողմից ցուցաբերված համագործակցությունն ու աջակցությունը։ Նա վստահություն է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում ձևավորված փոխադարձ վստահության և գործընկերային հարաբերությունների ամուր հիմքը կնպաստի Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։









