Որ Գյումրիում Նիկոլ Փաշինյանի գործերը ծայրահեղ վատ են, խլուրդին էլ է պարզ: Ակնկալելի էր, որ տարատեսակ հակաքարոզչությամբ, Երևանից ամբողջ ՔՊ վերնախավին Գյումրի գործուղելով էլ իրավիճակը փոխել հնարավոր չէր լինելու և իրավապահ մարմինների միջամտությունն անխուսափելի էր լինելու:
«Մայր Հայաստան» շարժման նախընտրական գրասենյակի վրա Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին ուղարկելը, ակտիվ թիմակիցների բնակարաններում խուզարկություններ անելը դրա ակնառու օրինակն է:
Հիշեցնեմ,, որ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրություններում ամենաակտիվ հակաիշխանական կեցվածքն ուներ և հիմա էլ Երևանի ավագանիում ամենաակտիվ քաղաքական պայքարն է տանում: «ՄԱյր Հայաստանը» Գյումրիում նույնպես ֆավորիտներից մեկն է և չի թաքցնում, որ հանրապետության երկրորդ քաղաքում Փաշինյանի իշխնության դեմ հաղթանակը պատրաստվում է տարածել նաև ամբողջ երկրում և հասնել վերջնական իշխանափոխության:
Այս գործողությունների միակ նպատակը Գյումրիի ավագանու ընտրություններում վախի և վարչական բռնաճնշումների միջոցով ամենահակաիշխանական ուժերից մեկի՝ «Մայր Հայաստան» շարժման քարոզարշավը խաթարելն է: Չի բացառվում, որ նմանատիպ գործողություններ իրականացվեն նաև մյուս ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ, որպեսզի վիժեցվեն իրական ընտրությունները և փորձեն ապահովել «իրենց ՍարիԳի» հաղթանակը:
Սա դատապարտելի և ժողովրդավարության դեմ ուղղված արարք է՝ քաղաքական բեսպրեդել:
Սա հաջողություն չի ունենալու, Նիկոլը Գյումրիում պարտվելու է, Նիկոլը Հայաստանում պարտված է: