Խուզարկություն «Մայր Հայաստանի» Գյումրու գրասենյակում։
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հիշեցնենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Գյումրիում արձանագրվել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր՝ շեշտելով, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ։









