Foto

ԱՄՆ-ի և Իրանի միջև տարաձայնությունները կարող են լուծվել դիվանագիտական ճանապարհով. Ուիթկոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում պատմել է Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղված նամակի մոտավոր բովանդակության մասին:

Նրա խոսքով՝ «Թրամփը նամակը գրել է ոչ թե այն պատճառով, որ թույլ է, այլ այն պատճառով, որ չի ցանկանում գործել ռազմական ճանապարհով»:

«Այնտեղ մոտավորապես ասվում էր. Ես խաղաղության նախագահն եմ։ Մենք ռազմական ճանապարհով գործելու պատճառ չունենք։ Մենք պետք է խոսենք և վերացնենք թյուրիմացությունները։ Պետք է ստեղծենք ստուգման ծրագիր, որպեսզի ոչ ոք չանհանգստանա, որ ձեր միջուկային նյութը կարող է օգտագործվել որպես զենք: Իմ ցանկությունն է, որ այդպես լիներ, քանի որ այլընտրանքն այնքան էլ ցանկալի չէ», - հայտնել է Ուիթքոֆը։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև տարաձայնությունները կարող են լուծվել դիվանագիտական ճանապարհով:

«Ես կարծում եմ, որ հարցը իսկապես կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով, ոչ թե այն պատճառով, որ ես խոսել եմ Իրանում ինչ-որ մեկի հետ, այլ այն, որ տրամաբանական է հարցը լուծել հենց դիվանագիտական ճանապարհով։ Նախագահը հայտնել է, որ բաց է Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորության համար։ ԵՄ-ն ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ և հնարավորության դեպքում վստահելի հարաբերություններ հաստատել: Հույս ունեմ, որ իրանցիները սա դրական կընդունեն», - հավելել է Ուիթքոֆը:


Աղբյուր՝ Lurer.com