Foto

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք մեր երկկողմ քաղաքական երկխոսության գալիք ներգրավվածությունները։ Ես շնորհավորել եմ նրան ծննդյան տարեդարձի առթիվ»,-գրել է Միրզոյանը։