Foto

Հունիսին Հայաստան այցելել է 216 հազար 214 զբոսաշրջիկ

2026 թվականի հունիսին Հայաստան այցելել է 216 հազար 214 զբոսաշրջիկ։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 215 հազար 253։

«2026 թ․ հունիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։

Ներկայացված են նաև 2026 թ․ հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները՝ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի»,- ասվում է հաղորդագրությունում։