Foto

Պատերազմը հնարավոր չէ լեգիտիմ դարձնել. Գ. Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրել է.

Պատերազմը ի սկզբանե հնարավոր չէ լեգիտիմ դարձնել, դրա համար որևէ մեկին մեղադրելը ոչ թե պարզապես անհեթեթ է, այլ խիստ վտանգավոր: Մասնավորապես, երբ Սահմանադրություն ընդունելը դիտարկվում է իբրև, այսպես կոչված՝ խաղաղության նախապայման կամ երաշխիք, ապա ողջամտորեն ճանապարհ ենք հարթում այն կեղծ եզրահանգման համար, թե իբր հայ ժողովուրդը դեմ է խաղաղությանը:
Եվ խնդիրը բնավ Սահմանադրության բովանդակությունը չէ, եթե անգամ պատկերացնենք, որ հանրաքվեի է դրվելու ամբողջովին ազգային արժեհամակարգին նվիրված նախագիծ, միևնույն է՝ քաղաքականության նկատմամբ այս համատարած հուսալքության պայմաններում հանրաքվե չի կայանա: Պարզապես, բացառվում է ընտրական ձայն ունեցող քաղաքացիների առնվազն 50 տոկոսի մասնակցություն՝ եթե անգամ մարդկանց գայթակղելու համար կիրառվի միաժամանակ այլ գրավիչ հարցեր հանրաքվեի դնելու քաղտեխնոլոգիա: Նույնիսկ մի հրաշքով դա ստացվելու դեպքում, մեծ հարցականի տակ է դրվում մասնակիցների կեսից ավելիի կողմ քվեարկելը:
Հ.Գ. Հայաստանի Սահմանադրությունը, դրա որևէ բաղադրիչ չի բովանդակում այս կամ այն երկրի նկատմամբ տարածքային ակնկալիքներ, ուստի այն լիարժեք համահունչ է ցանկացած երկրի հետ փոխշահավետ և բարիդրացիական հարաբերություններ կառուցելու տեսլականին ...