Նիկոլ Փաշինյանն «անհոգնել»
ծվծվում է, թե պատրաստ է ստորագրել «խաղաղության համաձայնագիրը», բայց Ալիևը համառորեն
արհամարում է դա: Ինչո՞ւ և ինչի՞ կարող է դա բերել:
Ադրբեջանի ղեկավարը բազմիցս
ասել է որ Հայաստանի հետ ապագա խաղաղությունը ցանկանում է կնքել ոչ թե Նիկոլ Փաշինյանի,
այլ հայ ժողովրդի հետ: Օրերս ուղղակիորեն հայտարարեց, որ չի վստահում Փաշինյանին ու
նրա կառավարությանը, թեև հենց նրա հետ է բանակցել և ստիպել համաձայնվել իր բոլոր պահանջներին:
Այսինքն Փաշինյանը, որպես կապիտուլացված ու կզած բանակցող, ընդունում է Ադրբեջանի բոլոր
պահանջները, բայց դրանց կատարման պարտավորությունը պետք է ստանձնի հայ ժողովուրդը:
Էստեղ են ասել. «ո՞վ փռշտա՝ ո՞վ գնա սանատորիա»:
Փաշինյանըի ստորագրությամբ
ոչ մի համաձայնագիր, պայմանագիր կամ թուղթ Ալիևին պետք չէ կամ էլ պետք է այնքանով,
որքանով դա անհրաժեշտ է իր երկրի մարտավարական խնդիրները լուծելու և նոր պահանջներ
առաջադրելու համար: Իսկ ահա ռազմավարական խնդիրները կարելի է համարել լուծված, եթե
դրա համար ստորագրեն Հայաստանի քաղաքացիները: Հենց դա է պատճառը, որ առաջ է բերում
նոր Սահմանադրության ընդունումը, որը հնարավոր է բացառապես հանրաքվեի միջոցով:
Փաշինյանը հայտնվել է «ձիով
շախի» տակ՝ իշխանությունը փրկելու համար գնալ այդ իշխանության հնարավոր կորստի ռիսկի
և անցկացնել մի հանրաքվե, որի արդյունքները ոչ մի լավ բան չեն խոստանում: Բայց Ալիևի
համար դա ոչ մի նշանակություն չունի, նրան պատերազմի առիթ է պետք և երկու դեպքում էլ՝
ստորագրումից հրաժարում կամ պարտություն՝ հանրաքվեի ժամանակ, դա կստանա, քանի դեռ իր
«վիզավին» Փաշինյանն է:
Փաշինյանն այդ ծուղակից սպրդելու
ոչ մի տեսական շանս չունի, բայց «վերջաբանի» ընտրութուն ունի՝ հեռանալ իշխանությունից
ու հայտնվել Ադրբեջանի «ռոզիսկի» տակ կամ կառչել իշխանությունից, հրահրել հերթական
պատերազմը և հայտնվել իր ասած «գնդակահարության պատի տակ»: