Ադրբեջանն իր տարատեսակ «դատավարություններով» արդեն հաշվարկել է, իբր Հայաստանի «պատճառած» նյութական «վնասը» գերազանցում է 11 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա նշում է, որ մինչև ՀՀ իշխանությունները զբաղված են Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելու հարցով և այդ անօրինական որոշումն արդարացնելու փորձերով, Ադրբեջանը շարունակում է իր գործը։
Ադրբեջանի «հաշվարկած վնասները» վերաբերում են տասնյակ հազարավոր միավոր գույքի և հարյուրավոր բնակավայրերի:
«Միայն այս փաստն արդեն իսկ ցույց է տալիս, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե միջազգային գանգատներից կամ պահանջներից հրաժարվում է նաև Ադրբեջանի իշխանությունը»,- նշում է Թաթոյանը։