Foto

Ուռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովում

Վրաստանի Օզուրգեթի շրջանի Ուռեկի ավանում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղել ծովում։

Ըստ տեղեկությունների՝ երեխայի ծնողները` օտարերկրյա քաղաքացիներ, չեն նկատել թե ինչպես է երեխան վրանից փախել։

«ԻնտերպրեսՆյուզ»-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ողբերգության առնչությամբ հետաքննություն է սկսվել: