Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Հավաքած կրեդիտներով ո՞նց են մանկավարժական կրթություն ստացել
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյյանին հարցրել եմ․ <<Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատող տնօրեններից, տնօրենների տեղակալներից, ուսուցիչներից, ուսուցիչների օգնականներից քանի՞սն ունի բարձրագույն ոչ մանկավարժական կրթություն>>։ Մարզպետարանից պատասխանել են․ <<Տավուշի մարզի հանրակրթկան դպրոցներում աշխատող տնօրենների, փոխտնօրենների, ուսուցիչների և ուսուցչի օգնականների մեծ մաս ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն, իսկ նրանք, ովքեր ունեն ոչ մանկավարժական կրթություն, ապահովել են այն հավաքած կրեդիտներով>>:
Եթե կրեդիտներով հնարավոր է մանկավարժական կրթություն ապահովել, էլ ինչո՞ւ են պահում մանկավարժական բուհերը»։