Երեկ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն տարածեց,
որ այսպես կոչված Խաղաղաության պայմանագրի ևս երկու կետ համաձայնեցված է Արդբեջանի
հետ և պայմանագիրը պատրաստ է ստորագրման, սակայն չմանրամասնեց, թե որոնք են այդ կետերը։
Փոխարենը, արդբեջանական լրատվականները հայտնեցին, որ մեկը՝ երրորդ ուժերի ներկայության
բացառումն է հայ-ադրբեջանական սահմանին, իսկ մյուսը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից
հրաժարումը։ Թեմայի վերբերյալ Vesti.am
հարցեր է ուղղել արտակարգ և լիզոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցին։
-
Պարոն Ադոնց, կրկին Ադրբեջանից
տեղեկացանք, որ ևս երկու պայմանի ՀՀ-ն համաձայնվել է։ Մեկը՝ ԵՄ դիտորդներին ՀՀ սահմանից
հեռացնելու մասին է, իսկ մյուսը՝ միջազգային հայցերից հրաժարվելու։ Սա ի՞նչ դրական
և բացասական հետևանքներ կարող է ունենալ։
-
Դրական որևէ հետևանք ունենալու չի կարող։ Սա միայն բացասական հետևանք է և այն շատ ավելի ակնառու
կլինի, եթե հասանելի դառնան այդ պայմանագրի նաև մույս կետերը։ Ես վստահ եմ, որ այնտեղ
ավելի շատ լբացասական հետևանքներ կլինեն։ Ցավում եմ նաև, որ տեղեկությունները
կրկին ստանում ենք ադրբեջանական լրատվականներից, ինչին լիարժեք վստահելը սխալ է։ Ինչ
վերաբերում է սահմանին երրորդ ուժի բացակայությանը, որոնք այս պահին ԵՄ դիտրոդներն
են, նշեմ, որ նրանց այնտեղ գտվելուն ես երբեք
դրական չեմ վերաբերել։ Այնուամենայնիվ արդեն պայմանգրային պայմանվորվածությունը նշանակում
է, որ եթե մի օր փոխվի իշխանությունը և վերկանգնվի հարաբերությունները Ռուսաստանի կամ գուցե ՆԱՏՕ-ի հետ այնպիսի հարաբերություններ ձևավորվի, որ կարիք լինի, որևէ ռազմական
կոնտինգենտի ներկայության, ապա դա հնարավոր չի լինի։ Սա նաև Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվող այն պահանջի ենթատեքստում է, որ ՀՀ-ն չպետք է զինվի, պետք է գնա ապառազականացման։
Իսկ փորձը ցույց է տալիս, որ մենք կատարում ենք Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջները։
Արդյունքում կունենանք ցածրորակ մի բանակ՝ միայնակ կանգնած միչև վերջին ատամը
զինված Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվելու է իր իբր
թե Արևմտյան Ադրբեջանի թեզից և ՀՀ տարածքի նկատմամբ նկրտումներից։
-
Մյուս պայմանն էլ
այն է, որ պետք է հրաժարվենք միջազգային հայցերից, որոնք գործանկանում այևս չենք կարողանա
ներկայացնել նույն միջազգային դատարաններին։ Սա ի՞նչ վտանգներ է պարունակում։
-
Հայցերից հրաժարումը կրկին կլինի ի հաշիվ ՀՀ քաղաքացիների
և Հայաստան պետության։ Դա կլինի զոհերի, տները կորցրածների և նրանց հարազատների հաշվին։
Սա ևս մի ազդակ է, որ ունենք թույլ և ձախողված պետություն։ Ձախողված է համարվում այն
պետությունը, որի կառավարությունը չի կարողանում կատարել Սահմանդրությամբ նախատեսված
իր լիազորություններն ու պարտականությունները՝ անվտանգություն, տարածքային աբողջականություն,
ճնշումներով և ռեպրեսիաներով պահպանում է է սեփական իշխանությունը։
-
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝
«Խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթը պատրաստ է։ Ըստ Ձեզ այն կստորագրվի՞։
-
Հաշվի առնելով երեկվա ադրբեջանական կողմի մեկնաբանությունները՝
այդ պայմանագիրը շատ հեռու է ստորագրումից։ Ադրբեջանի ղեկավարն ուղիղ հայտարարեց, որ
չի վստահում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին։ Ավելին՝ վստահ եմ, որ այդ պայմանագիրը
ոչ միայն չի սորագրվելու, այլև՝ առաջ են քաշվելու նոր պայմաններ՝ ընդհուպ միչև ադրբեջանական
ստոր գնահատականներով՝ <<ռազմական հանցագործներին>> իրենց հանձնելը։ 1988թ-ի հրապարակում
100 հազարից ավելի մարդ կար, չիգիտեմ, թե ո՞ւմ կարող են հանձնել և ո՞ւմ են պահանջելու։
-
Արտաքին քաղաքականության
մեջ կա «բանակցային դիրք» հասկացությունը։ 44 օրյա պատերազմից հետո, որպես այդ դիրքի
ցուցիչներ, կային 4-ը՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, Մինսկի խումբ, ԵՄ դիտորդներ
և Ադրբեջանի դեմ հայցեր։ Նեյեմբերի 9-ը փաստացի չի կատարվել և չի կատարվում, Մինսկի
խումբը ՀՀ վարչապետը համաձայնել է լուծարել, հիմա վերջին երկու ցուցիչը զիջվեց։ Այս
դեպքում արտաքին քաղաքական ի՞նչ ցուցիչներով է առաջ շարժվելու ԱԳ նախարարությունը։
Դեսպաններն ի՞նչ են մատուցելու մյուս երկրներին՝ փաստացի առանց փաստաթղթերի ի՞նչ օրակարգ
կարող են բանեցնել։
-
Դեսպանները պետք է աշխատեն այն քաղաքականությամբ, որը կտրվի
իրենց։ Չեզոքացնելով այս գործիքաազմը՝ ՀՀ գործող իշխանությունը Հայաատանը տանում է դեպի
թուրքական ազդեցության գոտի և արդեն իսկ տարել են։ Մեր թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականությունը
թելադրվում է երկու պետությունների կողմից՝
Թուրիքայի և Ադրբեջանի։ Դրա հեռանկարը ես կհամեմատեմ վերջերս Սիրիայում տեղի ունեցող
իրադարձությունների հետ։ Հաշվի առնենք, որ Սիրիան ևս թուրքական ազեցության գոտում է։ Նկատենք նաև, որ Թուրքիայում երբեք չեն մոռանա,
որ մենք հայ ենք, չեն մոռանա, որ ՀՀ-ում հայեր են ապրում և մեր երկու պետությունների
հարաբերություններում արժանապատվության բաղադրիչն իսպառ բացակայելու է։
-
Ձեր խոսքը նույնիսկ
այն դեպքում է պնդելի, երբ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Հայոց ցեղասապանության
ճանաչումը ԱԳ առաջնահերթությունների մե՞ջ չէ։
-
Շեշտեմ, որ Հայաստանի անվտանգային քաղաքականությունը թելադրվում
է Թուրքիայի կողմից և իշխանական շրջանակներում ձևավորում են այն կարծիքը, որ Թուրքիան
պետք է հարավայաին Կովկասում դառնա կայունության և անվտանգության երաշխավորը։ Այս պայմաններում
արդեն իսկ պարզ է, որ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չպետք է լինի
ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Իսկ ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտին
հասցնելը, բացի արդարության հասնելու ձգտումից, նաև հանդիսանում է ՀՀ անվտանգային բազմաշերտ
համակարգի մի մասը։ Սա գործիք էր՝ ճնշելու Թուրքիային, ցեղասպանության հարցով Թուրքիան
ճնշման տակ էր։ Այն արտաքին բառապաշարը, որն օգտագործում է Թուրքիան 2018թ-ից հետո,
եթե համեմատենք, դրան նախորդող ժամանակի հետ, ապա ակնհայտ է, որ 180 աստիճանով
փոխվել է։ Հիմա դարձել ենք թուրքական ազդեցության գոտու մի մաս, որը պետք է հնարավորինս
արագ կանգնեցնել։ Կարևոր է նկատել, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցություններում
բանակցային տեխնիկա ասվածն էլ գոյություն չունի։ Ինձ մոտ տպավորություն է, որ այս գործընթացով
զբաղվում են մարդիկ, ովքեր գաղափար չունեն դիվանագիոտթյունից։ Համաձայնում են ցանկացած
պայմանի, որը խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է խուսափել բանակցային այս երկկողմ
ձևաչափից և այն ավելի հարստացնել։ Մասնավորապես՝ կարող է լինել 3+3, 2+3 ձևաչափով և
այլն։
-
Թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում, ՀՀ վարչապետը կարծիք հայտնեց, որ իր
ֆեյսբուքայն էջում ամենաշատ դիտումներն ունի Էրդողանի հետ հանդիպման լուսանկարը, իբր հայերի մոտ թշնամանքի նվազում կամ բացակայություն կա։ Սա ինքնին
երկկողմ ձևաչափը ընունելի լինելու մասին չէ՞։
-
Փիլիսոփայական կոնցեպտ կա՝ ձև և բովանդակություն։ Ձևը կարող
է լիենլ շատ գեղեցիկ, բայց բովանդակությունը՝ տգեղ։ Լուսանկարը նայելը և դրա վերաբերյալ
տպավորությունները տարբեր բաներ են։ Վստահ եմ, որ այդ լուսանկարը շատ մարդիկ են նայել, բայց
տպավորություններն ու արձագանքները չեմ կարծում, թե շատ դրական են եղել։ Եթե խոսում
են ձևի մասին, ապա պետք է խոսել նաև բովանդակության մասին։
-
Տեղի են ունենում
աշխարհաքաղաքական վերադասավորումներ։ Սրանք կնպաստե՞ն ՀՀ արտաքին քաղաքական վերադասավորումերին
ևս։
-
Կարծում եմ, որ օրվա իշխանություններն անվերապահորեն իրականացնում
են իրենց առջև դրված նպատակները, որոնք ձևավորվել են թուրք-ադրբեջանական ճնշման ներքո։
Վստահ եմ՝ վերադասավորում անհրաժեշտ է և վստահ եմ, որ դա կլինի, բայց դրա գինն, ամենայն
հավանականությամբ, կլինեն մենք՝ ՀՀ քաղաքացիներս։ Հաշվի առնելով ռուս-ամերիկյան ներկայիս հարբերությունների նոր որակները՝ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, շտապում են իրագործել
Հայաստանի հետ կապված իրենց պլանները։