Foto

Ֆրանցիսկոս Պապի առողջական վիճակում բարելավում է նկատվել

Այս տարվա փետրվարի կեսերից թոքաբորբ ախտորոշմամբ հիվանդանոցում գտնվող Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոս Պապի առողջական վիճակում բարելավում է նկատվել։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի Մամուլի ծառայությունը։ «Սրբազան Քահանայապետի առողջական վիճակում նախորդ օրերին արձանագրված դրական դինամիկան հաստատվել է նաեւ արյան անալիզներով ու կլինիկական ցուցանիշներով, ինչպես նաեւ՝ դեղամիջոցային թերապիայի հանդեպ նրա օրգանիզմի դրական արձագանքով»,- նշված է Սուրբ Աթոռի տարածած հայտարարության մեջ։ Միաժամանակ նաեւ նշվում է, որ Սրբազան Քահանայապետի վիճակը կարելի է գնահատել որպես կայուն։ Ֆրանցիսկոս Պապը դեռ մի քանի օր կշարունակի դեղորայքային ստացիոնար բուժում ստանալը, եզրակացրել են բժիշկները։


Աղբյուրը՝ hraparak.am