Foto

Բեռլինում բողոքի ցույց է անցկացվել՝ ընդդեմ Ադրբեջանի անօրինական քայլերի

Բեռլինում բողոքի ցույց է անցկացվել՝ ընդդեմ Ադրբեջանի անօրինական քայլերի և Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով

Մարդու իրավունքների պաշտպաններ, ակտիվիստներ եւ մտահոգ քաղաքացիներ մարտի 10-ին Բրանդենբուրգի դարպասի մոտ բողոքի ակցիա են իրականացրել պահանջելու անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ քաղբանտարկյալներին:

Մարդու իրավունքների պաշտպանները, այդ թվում՝ ԶԱԴ-ի նախագահ Ջոնաթան Սպանգենբերգը դիմել են հավաքված քաղաքացիներին՝ ընդգծելով հայերի սիստեմատիկ հետապնդումները եւ Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների օգտագործումը որպես բանակցություններում սակարկող գործիքներ:

Բողոքականները շեշտել են, որ Ադրբեջանի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, ներառյալ ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Ցուցարարները Եվրամիությանը, Գերմանիային եւ Ֆրանսիային կոչ են արել կիրառել հետեւյալ միջոցները:

Սպանգենբերգը նաև քննադատել է կանցլեր Օլաֆ Շոլցի վճռական գործողությունների չդիմելը եւ կոչ է արել պաշտոնական միջնորդություն ներկայացնել Միջազգային քրեական դատարան ընդդեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի: