Foto

ԱԹՍ-ի զանգվածային հարձակում՝ Մոսկվայի վրա․ զոհ և վիրավորներ կան

ՌԴ ՀՕՊ համակարգերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում 337 անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Սա Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերով ամենախոշոր հարձակումն է 2022-ի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր։

Նշվում է, որ 126 ԱԹՍ է խոցվել Կուրսկի, 91՝ Մոսկվայի և Մերձմոսկվայի, 38՝ Բրյանսկի, 25՝ Բելգորոդի, 22՝ Ռյազանի, 10՝ Կալուգայի, 8 Լիպեցկի, 8՝ Օռլովի, 6՝ Վորոնեժի, 3՝ Նիժգորոդի մարզերի օդային տարածքներում:

Այս պահին Մոսկվայի մարզում հայտնի է մեկ զոհի և հինգ վիրավորի մասին։  Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս հարձակումը կապել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի Մոսկվա կատարած այցի հետ. պաշտոնյան պետք է բանակցություններ վարի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Աղբյուրը՝ Tert.am