Foto

Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ մեր բոլոր հերոսածին մայրերին. Արթուր Վանեցյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրը

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք ու աղջիկներ,

Շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի առթիվ։ Այն բոլոր փորձությունների ժամանակներում, որոնց առաջ կանգնել է մեր երկիրը, դուք մշտապես ձեր ուսերին եք կրել դժվարությունները, քաջալերել եք, հույս տվել, կամք ու վճռականություն հաղորդել։

Մաղթում եմ, որ այսուհետ կանացի երջանկությունը մշտապես ուղեկից լինի ձեզ, ապրեք, աշխատեք ու ստեղծագործեք հաղթանակած երկրում։

Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ մեր բոլոր հերոսածին մայրերին։ Դուք եք մեր երկրի ոչ միայն երեկվա ու այսօրվա, այլև ապագայի հենքը։ Խոնարհումս բոլոր նահատակների առջև ու խոստումս, որ ձեր մայրերը մշտապես լինելու են մեր հոգածության, սիրո ու ակնածանքի ներքո։

Հատուկ շնորհավորում եմ մեր արցախցի մայրերին ու քույրերին։ Հավատում եմ, որ մենք դեռ կկարողանանք շնորհավորանքի խոսքեր հնչեցնել Արցախից։

Սիրելի՛ կանայք ու աղջիկներ, եղե՛ք երջանիկ, հարատև երջանիկ։ Շնորհավոր Մարտի 8»։