Երեկ՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Կապան քաղաքի Շահումյան փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









