Foto

7 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Սպիտակի մոտ. ցնցումները զգացվել են 6 մարզում, ինչպես նաեւ Երեւանում

Մարտի 8-ին, տեղական ժամանակով ժամը 09:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։26-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ` Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով :

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։

Պաշտոնապես չի նշվում, բայց ստորգետնյա ցնցումները զգացել են նաեւ Երեւանի բնակիչները, ինչի մասին բարձրաձայնում են տարբեր վարչական շրջաների բնակիչները: