Foto

Ռուբենը վերադառնալու է և շարունակելու է իր նվիրումը հայրենիքին. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը գրել է.

«Չափազանց ծանր է լսել Ռուբենին 1,5 տարի անց։ Ռուբենին շատ լավ եմ ճանաչում, ու իր խոսքում որևէ նոր բան չկա։ Այդ արժեքների ու սկզբունքների մասին նա միշտ է խոսում ու խոսելու է։ Դա իր ապրելակերպն է։

Ռուբենը չի հանձնվում և չի հանձնվելու։

Ռուբենը վերադառնալու է և շարունակելու է իր նվիրումը հայրենիքին»։