Foto

«Մայր Հայաստանը» պաշտոնապես մտնում է Գյումրիի ընտրապայքարի մեջ.Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստանը» պաշտոնապես մտնում է Գյումրիի ընտրապայքարի մեջ

—————————————


Քիչ անց Գյումրիի մեր թիմը Կարեն Սիմոնյան/Karen Simonyan–ի գլխավորությամբ տեղական ընտրահանձնաժողովին կներկայացնի ավագանու թեկնածուների մեր 57–հոգանոց ցուցակը (Գյումրիի ավագանու կազմն օրենքով բաղկացած է 33 հոգուց)։ 


Մենք ընտրություններին մասնակցում ենք «Միացի՛ր, որ փոխենք» կարգախոսով։ Մեր նվազագույն խնդիրը ՔՊ–ին իշխանազրկելն է, առավելագույնը՝ քաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը և մեր թիմն արժանի է հենց դրան։ 


Բարի երթ բոլորիս։