2020-ի 44֊օրյա պատերազմից տարիներ անց ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված ժամկետային զինծառայող Գենադի Արամի Մնացականյանի տվյալների նույնականացումը։ Այս մասին հայտնում է Սեւանի քաղաքապետարանը։
Գենադի Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 2-ին` ժամը 17։00-ից, Սևան քաղաքի՝ Սևան-Գավառ ճանապարհի սկզբնամասում(գերեզմանատան հարևանությամբ) գտնվող սգո սրահում։
Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 3-ին Եռաբլուրում։
«Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Սևան համայնքի ավագանու անդամները և համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում են Մնացականյանների ընտանիքին, հարազատներին, կիսում կորստյան ցավը։
Հավերժ փառք ու խոնարհում մեր հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր հերոսին», - նշվում է քաղաքապետարանի գրառման մեջ։









