Foto

Փրկարարները քարերի սիմֆոնիայի մոտ քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել գետից

Հունիսի 20-ին՝ ժամը 18։01-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հինգ քաղաքացի Գառնի գյուղի քարերի սիմֆոնիայի մոտ անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն իրականացրել են գետանցում և գետի մյուս ափից դուրս են բերել քաղաքացիներին։