Foto

Զելենսկու ինքնաթիռը ԱՄՆ-ից մեկնել է Մեծ Բրիտանիա

Ուկրաինական կառավարական ինքնաթիռը այսօր օդ է բարձրացել ամերիկյան ռազմաբազայից և ուղղություն վերցրել դեպի Լոնդոն՝ հաղորդել է FlightAware պորտալը։

Պորտալի տվյալներով՝ Airbus A319 ինքնաթիռը օդ է բարձրացել ԱՄՆ Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմաօդային բազայից։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս ինքնաթիռն օգտագործում են ուկրաինական իշխանությունները և նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Զելենսկու հանդիպումը։ Այն վերածվել է վեճի։ Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը «դուրս է նետել» Զելենսկուն այդ կոնֆլիկտից հետո, իսկ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը չեղարկվել է։