Foto

Քաղաքացիական պաշտպանությունը բնակչության անվտանգության կազմակերպման ամենակարևոր և մարտունակ համակարգերից մեկն է. Ցուցուլյան

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ: Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է, որն ամփոփում է քաղաքացիական պաշտպանության կարևորությունը՝ որպես մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման հիմնարար միջոց։

Քաղաքացիական պաշտպանությունը բնակչության անվտանգության կազմակերպման ամենակարևոր և մարտունակ համակարգերից մեկն է։ Այն ընդգրկում է ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակահատվածներում հասարակության բոլոր խավերի և քաղաքացիների համապարփակ պաշտպանության կազմակերպման մարդասիրական գործընթացը։