Foto

ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստի քվերարկության մեդալի երկու կողմը

ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարության առաջարկին: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Երեկ Երևանում կայացած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստի ընթացքում․․․Ամփոփիչ հայտարարության տեքստի համար ես ներկայացրել էի 9 առաջարկ, որոնցից մեկը վերաբերվում էր Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը և բառացի մեջբերված էր 2015 թվականին ՀՀԿ ջանքերով Եվրոպական Ժողովրդական կուսակցության կողմից ընդունված բանաձևից (դա արել էի առաջարկի ընդունման հավանականությունը բարձրացնելու համար),- գրել է նա:

Առաջարկին բացի ընդդիմասիրներից կողմ են քվերակել նաև Եվրոպական խորհրդարանի 2 պատգամավոր, իսկ ՔՊ-ականները՝ դեմ: Մամիջանյանը մեկնաբանելով նաև նշել է․  «Այսինքն՝ եվրոպացիները կողմ էին Հայոց Ցեղասպանությունը դատապարտող առաջարկին, իսկ ՔՊ-ականները՝ դեմ»:

Ըստ հրապարկված տեսանյութի և լուսանկարների՝ ՔՊ պատգամավորներից քվեարկությանը չեն մասնակցել  Արման Եղոյանն ու Սիսակ Գաբրիելյանը։

Vesti.am-ը կապ հաստատեց ԱԺ ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի հետ, ով նշեց, որ ընդդիմադիր պատգամավորի դիտարկումների հետ համամիտ չէ։

«Պարոն Մամիջանյանի առաջարկում կար երկու խնդրահարույց կետ։ Մեկով առաջարկում էր բացել Թուրքիայում գտնվող արխիվները, իսկ դա իր հերթին նշանակում է  հարցը պատմաբանների դաշտ տեղափոխելը, որը  հենց Թուրքիայի առաջարկն է եղել տարիներ շարունակ, և դրան կողմ է եղել միայն Սերժ Սարգսյանը, ո՛չ Տեր֊Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ Փաշինյանի ժամանակ նման հարց չի քննարկվել։ Ընդհանրապես Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը, ներառյալ Դաշնակցությունը, հարցը պատմաբանների դաշտ տեղափոխելը համարել են անընդունելի, քանի որ մտավախություն ունեին, որ այդպիսով Ցեղասպանության փաստը կդրվի կասկածի տակ։


Մյուս առաջարկն էլ ցեղասպանության զոհերի ժառանգների վերադարձի իրավունքի ապահովում էր։ Մի բան, որը Հայաստանը երբեք չի պահանջել, և նման հարց անկախությունից ի վեր երբեք չի էլ եղել Հայաստան֊Թուրքիա բանակցությունների օրակարգում»,- Vesti.am-ի հետ զրույցում նշեց Եղոյանը։

Պատգամավորը նաև հավելեց,  տվյալ ձևաչափը չի ենթադրում դեմ քվեարկություն, կա միայն կողմ քվեարկություն, հետևաբար որևէ մեկը չէր կարող որևէ առաջարկի դեմ քվեարկել, այնպես որ խոսքը ոչ թե ցեղասպանությունը դատապարտող փոփոխությանը դեմ քվեարկելու մասին է, այլ վերը նշված երկու դրույթը ներառող առաջարկին կողմ չքվեարկելու մասին։ Եղոյանի գնահատմամբ՝ «դատապարտել» բառն այդ առաջարկի մեջ ընդհանրապես չկա։ Ինչ վերբերում է ԵՄ պատգամավորների քվերակությանը, Եղոյանի խոսքով յոթ պատգամավորից կողմ է քվերարկել երկուսը, իսկ մեր խորհրդարանի տասը պատգամվորից կողմ է քվերակել չորսը։ Փոփոխությունն ընդունվում է, եթե երկու խորհրդարանների պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվերակում։

Մամիջանյանը Vesti.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ իր առաջարկների բովանդակությունը վերցված են 2015թ-ին ՀՀԿ և, մասնավորապես, Արմեն Աշոտյանի ջանքերով Եվրոպական Ժողովրդական կուսակցության կողմից ընդունված բանաձևից։ Ինչպես նաև չմեկնաբանեց ԱԺ ՔՊ պատգամավորի դիտարկումները։ Առաջարկի բովանդակությունը հակիճ ներկայացված է Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջում․ «հրավիրում է Թուրքիային, հետպատերազմյան Գերմանիայի կողմից օրինակված ամբողջականության եւ առաջնորդության լավագույն օրինակով, առերեսվել իր պատմությանը եւ վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանության երբեմնի ներկա իրողությունը եւ դրա մասնակիցների պաշտոնազրկումը, այդ թվում՝ ձեռնարկելով այնպիսի քայլեր, ինչպիսիք են արխիվները բացելը, պատասխանատվության գիտակցումը եւ վերադարձի իրավունքի ապահովումը եւ մշակութային ժառանգության վերականգնում»:

Vesti.am-ը կից ներկայացնում է նաև 2015թ-ի մրտի 3-ին ԵԺԿ «Հայկական ցեղասպանությունը և Եվրոպական արժեքները» վերտառությամբ բանաձևն ամբեղջությամբ

 

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատում է հայկական ցեղասպանության և հայժողովրդի բռնի տեղահանման փաստը, դատապարտում է այն ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին`ապրիլի 14, 2015:

1. Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թթ: Դրանք են հայրենազրկումը, ոճրագործությունները և էթնիկ գործոնով պայմանավորված բնաջնջումները, որոնք ուղղված էին հայկական բնակչության և նրա մշակութային ժառանգության ոչնչացմանը: Ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու և իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը` որակելով դրանք որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանություններ խրախուսելու միտում:
2. Մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1915 թվականի հայկական ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին և երախտագիտությամբ խոնարհվում ենք նահատակված, ինչպես նաև փրկված հերոսների առջև, ովքեր պայքարել են կյանքի և մարդկային արժանապատվության պահպանման համար: Ավելին, մենք ընդունում ենք, որ ցեղասպանության հետ և անքով բնաջնջման և բռնի տեղահանման են ենթարկվել ոչ միայն հայերը, այլ նաև Պոնտոսի հույները և ասորիները: Մենք հարգում ենք նաև նրանց հիշատակը:

3. Մենք միանում և մեծապես աջակցում ենք հայ ժողովրդի միջազգային պայքարին, որը տարվում է ցեղասպանությունների կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման, ամրագրման և պատմական արդարության հաստատման համար:

4. Կոչ ենք անում Թուրքիային հետևել հետպատերազմյան Գերմանիայի կողմից ցուցաբերած բացառիկ շիտակության ու նախաձեռնողականության օրինակին, պատմությունը ընդունելու և հայկական ցեղասպանութան և դրան հետևող ունեզրկման ներկայիս իրականությունը ճանաչելու, ինչպես նաև, նյութական և բարոյական հատուցումը ապահովելու գործում` իրականացնելով եվրոպական երկրին վայել քաղաքականություն, որը ներառում է պատմական հողերի վերադարձը հայ բնակչությանը, հայ ընտանիքների վերամիավորումն իրենց ազգային օջախներին և դրանից բխող ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականի իրագործմանը:

5. Դիմում ենք Թուրքիայի կառավարությանը իր ստանձնած օրենսդրական պարտավորությունները հարգելու և կյանքի կոչելու պնդումով, ներառյալ այն դրույթները, որոնք վերաբերվում են հայկական մշակութային ժառանգության պահպանմանը: Մասնավորապես այդ համատեքստում կարևորվում է անցյալ դարում բնաջնջման կամ ոչնչացման ենթարկված հայկական և այլ մշակութային ժառանգությունների մանրամասն ցուցակագրումը, հնագույն մեծ քաղաքների, եկեղեցիների, դպրոցների, գերեզմանոցների և Արևմտյան Հայաստանում տեղակայված այլ պատմամշակութային արժեքների վերականգնման ռազմավարության զարգացման հեռահար նպատակով` դարձնելով վերոհիշյալ հաստատություններից շատերը գործող մշակութային և կրոնական կենտրոններ:

6. Մենք կոչ ենք անում ԵՄ, Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին, միջազգային կազմակերպություններին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց անկախ իրենց ազգային և կրոնական պատկանելիությունից, միավորել ջանքերը պատմական արդարությունը վերկանգնելու և հայկական ցեղասպանության անմեղ զոհերին հարգանքի արժանի տուրք մատուցելու գործում.

7. Հաշվի առնելով վերոհիշյալ դրույթները` ԵԺԿ-ն կոչ է անում Թուրքիային ձեռնարկել իր ստանձնած միջազգային պարտավորությունների և իր որդեգրած եվրոպական չափանիշներին համապատասխան միջոցառումներ.
• Ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված հայկական ցեղասպանությունը` սթափ գնահատելով սեփական պատմությունը և հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին:

• Ձևավորել իրապես եվրոպական Թուրքիային համապաստախանող տեսլական, ինչպես նաև, գործողությունների ծրագիր, որն իր մեջ ներառում է խոսքի ազատությանը և հայկական ցեղասպանությանը վերաբերող հարցերի ազատ բարձրաձայնումը պետական հասարակական և կրթական հասատատությունների մակարդակով, ինչպես նաև կրոնական և մշակութային հուշարձանների վերականգնումը և դրանց հանձնումը հայակական և այլ համայնքներին:

• Ձեռնարկել երկար սպասված հայկական ազգային ժառանգության ճանաչումը, որը հիմնված կլինի հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորման, խարսխված պատմության ընդունման, կնճռոտ հարցերի խաղաղ կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների լիակատար եվրոպականացման վրա:

8. Կոչ ենք անում Եվրոպական Միությանը,ԵՄ Հանձնաժողովին, Խորհդրին և Խորհրդարանին, ինչպես նաև ողջ միջազգային հանրությանը ի գնահատումն Թուրքիայի ստանձնած պարտավորություններին` կենտրոնացնել ուշադրությունը ճանաչման և մեր ընդհանուր ժառանգության վերականգնման և վերահաստատման վրա, ընդսմին, առաջադրված, այնուհետ և նշվող ապրիլի 24-ը հայկական զոհերի հիշատակի պաշտոնական օր ընդունելու, հայկական ցեղասպանությունը և մարդու կողմից մարդու հանդեպ կատարվող ոճրագործությունները դատապարտելու համար:

9. Լիահույս ենք, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը նոր էջ կբացի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացում»:


 Դրույթները վերցված են Արմեն Աշոտյանի ՖԲ էջից։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան