Երեկ՝ մայիսի 2-ին, հերթական միջադեպն է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Ժամը 19:00-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի 1-ին հարկի 6-րդ կարանտինային խցում հայտնաբերվել է կախված կալանավորի մարմինը։
Նրան կարողացել են փրկել, սակայն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









