ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունին: Այս մասին Նա հայտնել է Truth Social-ի իր էջում։
Թրամփը շնորհակալություն է հայտնել Բրաունին ԱՄՆ-ում ավելի քան 40-ամյա ծառայության համար և մաղթել նրան մեծ ապագա: Քաղաքական գործիչը գլխավոր շտաբի նախկին ղեկավարին անվանել է հիանալի ջենթլմեն և անվանի առաջնորդ:
Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Բրաունի պաշտոնը կզբաղեցնի գեներալ Դեն Քեյնը: Նրա խոսքով՝ նա փորձառու օդաչու է և ազգային անվտանգության ոլորտի փորձագետ։ Բացի այդ, Քեյնը հաջողակ ձեռնարկատեր է և «մարտիկ»՝ միջգերատեսչական և հատուկ գործողությունների ոլորտում նշանակալի փորձով: