Foto

Կապանում թեժ է․ ՔՊ ղեկավարությունը թույլ չի տվել հաշվել ձայները․«Հրապարակ»

«Հրապարակը» գրում է ․ Երեկ Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Քաղպայմանագրի» տարածքային խորհրդի ընտրություններ են տեղի ունեցել, որին 12 թեկնածու է առաջադրվել` ԱԺ պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը, Մարինա Ղազարյանը, ԶՊՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, Կապանի նախկին տարածքային խորհրդի ղեկավար Նարեկ Դավթյանը եւ այլք: Եղանակային անբարենպաստ պայմանների, ձյան պատճառով ՔՊ վերնախավից՝ վարչությունից ընտրություններին ներկայացուցիչ չի մասնակցել: Բայց, հաշվի առնելով նախորդ ընտրությունների ժամանակ Կապանում թույլ տրված կեղծիքները, ՔՊ ղեկավարությունը թույլ չի տվել, որ քվեարկության արդյունքները հաշվեն Կապանում, եւ քվեատուփը` կապարականքված, տեղափոխվել է Երեւան:

Այստեղ, ըստ ամենայնի, օնլայն տարբերակով կհաշվեն ձայները։ Ուշագրավ է, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր թեկնածությունը չի առաջադրել, մինչդեռ վերջին շաբաթներին ՔՊ-ն բազմաթիվ համայնքներում կուսակցական խորհուրդներ է ընտրում, եւ հիմնականում մարզկենտրոններում խորհրդի ղեկավար են դառնում մարզպետները՝ ստացած առավելագույն ձայներով։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 22․ 02․ 25 թ համարում։